Պետության ռազմավարական շահերի դեմ գործելու հետևանքով դառնալով ոչ լեգիտիմ՝ լեգիտիմ պետության մեջ, փոխում են պետության իրավա-քաղաքական հիմքերն այնպես, որ լինեն լեգիտիմ՝ ոչ լեգիտիմ պետության մեջ։
Համաշխարհային քաղաքականության մեջ, միջազգային հարաբերություններում այս դեպքը, եթե բացառիկ չէ, ապա հաստատապես հազվադեպ հանդիպողներից է. խոսքն Ադրբեջանի՝ կրնկի վրա շուռ գալու մասին է:
Ադրբեջանը, որը մարտի 5-ից սպառնում էր Իրանին ուժ ցույց տալ, պատասխան միջոցներ կիրառել, Իրանի հետ սահմանն ամբողջապես փակել էր բեռնատարների համար՝ լուրջ խնդիրներ ստեղծելով բեռների սեփականատերերի համար, Թեհրանին զրկելով Ռուսաստանից մատակարարվող հացահատիկից...